Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է իր, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Տրապիզոնում և նշել, որ այդ ձևաչափով հանդիպումների նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում: Դավութօղլին վերահաստատել է, որ Թուրքիան ձգտում է բոլոր հարևանների հետ հարաբերությունների բարելավման և կրկնել հայտնի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ. «Չնայած Կովկասում եղած խոչընդոտներին, Հայաստանի հետ հարաբերություններ կարող են հաստատվել, երբ Հայաստանը հարգանք դրսևորի Կովկասում խաղաղության նկատմամբ և հեռանա ադրբեջանական օկուպացված հողերից»: